What's Hot

    Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։

    shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

    Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

    Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

    Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։