
Բանգլադեշում ուղևորատար ավտոբուսը գետն է ընկնել, զոհվել է առնվազն 24 մարդ։
Միջադեպը տեղի է ունեցել Պադմա գետի վրա գտնվող լաստանավային տերմինալ մտնելու փորձի ժամանակ։
Բլուրից իջնելիս գերբեռնված ավտոբուսի արգելակները խափանվել են, վարորդը կորցրել է կառավարումը, և մեքենան մեծ արագությամբ բախվել է խոչընդոտի, նախքան գետն ընկնելը։ Ավտոբուսը խորտակվել է մոտ 9 մետր խորությամբ։
Փրկարարները հայտնաբերել են 22 զոհի մարմիններ, այդ թվում՝ 6 տղամարդու, 11 կնոջ և 5 երեխայի։