What's Hot

    Ինչո՞ւ շատ ավելի չի մեծացել մեր առևտրաշրջանառությունը ԱՄԷ-ի հետ, որովհետև ես չեմ կարծում, որ շեշտակի բարձր է եղել ներմուծման մաքսատուրքը։

    ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում նման հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

    «Ի՞նչն է խանգարում՝ տրանսպորտային կոմունիկացիանե՞րն են, ի՞նչ խնդիր ունենք մենք, ուղղակի չվստահելն է, թե՞ վստահելը, թե՞ մեզ ավելի հարմար է արտահանել այլ երկրներ։ Նկատի ունեմ՝ մենք պետք է շատ-շատ տարբեր ապրանքներ արտահանեինք դեպի ԱՄԷ։ Այնտեղից ես այս կարգի մտքեր եմ լսել, թե ինչու ապրանքների ավելի լայն շրջանակ չի ներկրվում ԱՄԷ․ նրանք պատրաստ են եղել միշտ ընդունելու։ Հիմա էլ արդեն օրենքի ուժ ենք տալիս այս համաձայնագրի վավերացմանը, ունենք հաշվարկ, թե ինչքան ծավալներով կգնա, որովհետև դա կբերի դիվերսիֆիկացման»,- նշեց պատգամավորը։