What's Hot

    Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք կնախապատրաստվեն մարտի 29-ին կայանալիք Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:


    Դարպասապահներ 

    Հենրի Ավագյան — «Փյունիկ» 

    Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»

    Արման Ներսեսյան — «Արարատ Արմենիա»

    Գոռ Մատինյան — «Ուրարտու»


    Պաշտպաններ 

    Կամո Հովհաննիսյան — «Արարատ Արմենիա»

    Սերգեյ Մուրադյան — «Նոա»

    Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)

    Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)

    Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)

    Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»

    Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»

    Ստյոպա Մկրտչյան — «Նյուրնբերգ» (Գերմանիա)

    Խուլիո Բուենո — «Արարատ-Արմենիա»


    Կիսապաշտպաններ 

    Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)

    Կառլեն Հովհաննիսյան — «Փյունիկ»

    Տիգրան Ավանեսյան — «Օրենբուրգ» (Ռուսաստան)

    Արթուր Ասկարյան — ԲԿՄԱ Երևան

    Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»

    Գոռ Մանվելյան — «Նոա»


    Հարձակվողներ

    Վահան Բիչախչյան — «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)

    Հրանտ-Լեոն Ռանոս — «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)

    Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»

    Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)

    Նարեկ Հովհաննիսյան — ԲԿՄԱ Երևան

    Ֆին Գերագուսյան — «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)

    Կարեն Մելքոնյան — «Ուրարտու»


    Հայաստան-Բելառուս հանդիպումը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 29-ին: Այն կմեկնարկի 18։00-ին։

    Հավելենք, որ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է։