What's Hot

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Իրանի դեմ պատերազմի մասին, չի նշել, թե այն երբ կավարտվի, սակայն իր խոսքում շեշտել է, որ նավթի գները կսկսեն անկում ապրել, հենց որ պատարեզամը ավարտվի, իսկ այն բավականին արագ կավարտվի։

    Իր հեթին, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը ABC-ին ասել է, որ պատերազմն «անկասկած կավարտվի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում, կարող է դա ավելի շուտ լինել»։

    ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը կապի մեջ է Իրանի հետ, բայց կասկած է հայտնել, որ Թեհրանը պատրաստ է լուրջ բանակցությունների՝ հակամարտությունը դադարեցնելու համար։ ԱՄՆ նախագահը նախկինում հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել, սակայն դա հերքել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։