What's Hot

    Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը: «Մարտ մարտի հետևից» ֆիլմը առաջադրվել էր 13 անվանակարգերում և հաղթել վեցում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ահա բոլոր անվանակարգերի հաղթողների ցանկը:

    Լավագույն ֆիլմ- «Մարտ մարտի հետևից»
    Լավագույն դերասան — Մայքլ Բ. Ջորդան, «Մեղավորներ»
    Երկրորդ պլանի լավագույն դերասան — Շոն Փեն, «Մարտ մարտի հետևից»
    Լավագույն դերասանուհի — Ջեսի Բաքլի, «Համնետ»
    Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի — Էմի Մեդիգան,«Զենքեր»
    Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ — «K-Pop դևերի որսորդները»
    Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ — «Աղջիկը, որը մարգարիտներ էր արտասվում»
    Լավագույն օպերատորական աշխատանք — Օթում Դուրալդե Արկապո «Մեղավորներ»
    Լավագույն դերասանական կազմ — Կասանդրա Կուլուկունդիս, «Մարտ մարտի հետևից»
    Լավագույն զգեստների դիզայն — Քեյթ Հոուլի, «Ֆրանկենշտեյն»
    Լավագույն ռեժիսոր — Փոլ Թոմաս Անդերսոն, «Մարտ մարտի հետևից»
    Լավագույն վավերագրական ֆիլմ — «Պարոն Ոչ ոքն ընդդեմ Պուտինի»
    Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ — «Բոլոր դատարկ սենյակները»
    Լավագույն մոնտաժ — Էնդրյու Յուրգենսեն, «Մարտ մարտի հետևից»
    Լավագույն միջազգային ֆիլմ — «Սենտիմենտալ արժեք»
    Լավագույն դիմահարդարում և վարսահարդարում — Մայք Հիլ, Ջորդան Սամուել և Կլիոնա Ֆյուրի․ «Ֆրանկենշտեյն»
    Լավագույն օրիգինալ երաժշտություն — Լյուդվիգ Գյորանսոն, «Մեղավորները»
    Լավագույն օրիգինալ երգ — «Ոսկե», «K-Pop դևերի որսորդները»
    Լավագույն բեմադրական դիզայն — Թամարա Դեվերել և Շեյն Վյո, «Ֆրանկենշտեյն»
    Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ — «Երգիչները» և «Երկու մարդ փոխանակվում է թքվածքի»
    Լավագույն հնչյուն — «F1»
    Լավագույն վիզուալ էֆեկտներ — «Ավատար. Կրակ և մոխիր»
    Լավագույն ադապտացված սցենար — Փոլ Թոմաս Անդերսոն, «Մարտ մարտի հետևից»
    Լավագույն օրիգինալ սցենար — Ռայան Քուգլեր,  «Մեղավորներ»