What's Hot

    Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։

    «Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի միջադեպի արդյունքում վնասել է օդանավակայանի վառելիքի բաքերից մեկը», — հայտնել է Դուբայի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հրդեհը մարելու աշխատանքներ են տարվում․ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

    ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի վարչությունը երկուշաբթի՝ մարտի 16-ին, սոցիալական ցանցերում հայտարարել է, որ չվերթները ժամանակավորապես դադարեցվել են։ Վերսկսման ամսաթիվը դեռևս չի նշվել։

    Վարչության տվյալներով՝ կասեցումը «նախազգուշական միջոցառում էր՝ բոլոր ուղևորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։