
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Անկարան կոչ է արել Իրանի շուրջ հակամարտության կողմերին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կսրեն անկայունությունը տարածաշրջանում:
Այս մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի հաղորդակցության բաժինը։
Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող զարգացումներին և դրանց ազդեցությանը տարածաշրջանի վրա, և որ կոչ է արել կողմերին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կսրեն անկայունությունը:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ աջակցում է դիվանագիտական հարթակի ամրապնդմանը, որը պահանջում է միջազգային հանրության համագործակցություն:
Նա նաև զգուշացրել է, որ [Իրանի շուրջ] հակամարտությունը պարունակում է ռիսկեր, որոնք կարող են սպառնալ համաշխարհային անվտանգությանը։