
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանաբնակ հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովային շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։
Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։
Հայտնի երգչուհի, «Ձայն» և «Երեք ակորդ» շոուների եզրափակչի մասնակից Մարիամ Մերաբովան ծնվել է Երևանում։