
Մերձավոր Արևելքում ծավալվող հակամարտության պատճառով Հորմուզի նեղուցում արգելափակվել է առնվազն 38 հնդկական դրոշով նավ, որոնք հիմնականում հում նավթ և հեղուկացված նավթային գազ տեղափոխող լցանավեր են։
Ինչպես հաղորդում է The Times of India-ն, այս մասին հայտարարել է Հնդկաստանի նավագնացության նախարար Սարբանանդա Սոնովալը։
«Այս նավերում, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցից արևելք և արևմունք, կա 1100 հնդիկ ծովային, և նրանց անվտանգությունը կառավարության համար առաջնահերթություն է»,- ընդգծել է նախարարը։
04 Մարտ, 2026 14:35