What's Hot

    Տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին Կրիշտիանու Ռոնալդուի մասնավոր ինքնաթիռը լքել է Սաուդյան Արաբիան։ Մոտ 61 միլիոն ֆունտ արժողությամբ ինքնաթիռը Էր Ռիադից մեկնել է Մադրիդ։

    Պորտուգալացի ֆուտբոլիստը այժմ խաղում է սաուդյան «Ալ Նասր» ակումբում և բնակվում է Էր Ռիադում։ Սակայն չի հաղորդվում՝ արդյոք նա և ընտանիքի անդամները եղել են այդ չվերթում։

    Թռիչքների տվյալների համաձայն՝ Ռոնալդոյի Bombardier Global Express ինքնաթիռը Ռիադից օդ է բարձրացել կեսօրին և մոտ յոթ ժամ անց վայրէջք կատարել Մադրիդում։

    Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական լարվածությունը անհանգստություն է առաջացրել նաև տարածաշրջանում բնակվող այլ հայտնի մարդկանց շրջանում։