What's Hot

    Այսօր՝ մարտի 3-ին, Կոտայքի մարզի բնակիչ  28-ամյա Ռաֆիկ Ս.-ն իր վարած «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է քարերին ու հողաթմբերին և գլխիվայր հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող բետոնե էլեկտրասյան մոտ։

    Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։