
Ազգային ժողովում հերթական քննարկումների ընթացքում իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը արձագանքել է ընդդիմության քննադատություններին՝ հայտարարելով․ «Էս ինչ փոթորիկ եք անում մի բաժակ ջրում»։
Կոնջորյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, անդրադարձել է նաև ՀՅԴ անդամ, նախկին նախարար Լևոն Մկրտչյանի շուրջ իրավական գործընթացներին՝ նշելով, որ դատախազությունը պահանջում է նրանից բռնագանձել 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց և 1 մլրդ դրամից ավելի գումար։
Իշխանական պատգամավորն ընդդիմությանը մեղադրել է երկակի չափանիշներ կիրառելու մեջ և հարց հնչեցրել․ «Դուք ազգային ինքնությունը ուրացե՞լ եք, թե յուրացրե՞լ եք»։