What's Hot

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Տավուշի մարզային և Բերդի համայնքային իշխանության ներկայացուցիչների ուղեկցությամբ այսօր այցելել է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի՝ Բերդի տարածաշրջանում գործող կենտրոն։

    Նախարարը շրջել է կենտրոնի տարածքով, ծանոթացել մատուցվող ծառայություններին, շահառուների խնամքի և պաշտպանության գործընթացներին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին։

    Այցի ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացման և ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

    Նախարարը կարևորել է պատվիրակված ծառայությունների ընդլայնման ուղղությամբ շարունակվող աշխատանքները։

    https://www.facebook.com/watch/?v=1252000360218747