What's Hot

    Գազաբալոնների վկայագրման գործընթացը տեսագրելն այսուհետ կդառնա պարտադիր. կառավարությունն ընդունել է որոշում։ Միաժամանակ, սահմանվել է, որ այդ տեսաձայնագրություններն առնվազն 6 ամիս պետք է պահպանվեն։

    ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ գազաբալոնների վկայագրման պրոցեսի նկատմամբ վերահսկողության գործիքները թերի են, արդյունքում՝ անբարեխիղճ տնտեսվարողները հաճախ էլեկտրոնային շտեմարան են մուտքագրվում տվյալներ՝ առանց վկայագրման ծառայության մատուցման, ուստի՝ կարիք կա նման կարգավորումների։

    «Գործընթացի նկատմամբ տեսագրությունների պարտադիր առկայության շնորհիվ վերահսկողական հնարավորությունների նոր գործիքակազմի ներդրման միջոցով բացահայտվելու են ոլորտում առկա թերությունները»,- ասված է հիմնավորումների մեջ: