
Երեւանի «Արարատին» են միացել երիտասարդ նիգերիացի ֆուտբոլիստներ Չիմերիե Ուկադիկեն, Օկեչուկվու Չուկվուն եւ Փրինս Օբինան։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Չիմերիե Ուկադիկեն ձախ պաշտպան է։ Նա «Արարատում» հանդես կգա 32 համարի մարզաշապիկով։
Օկեչուկվու Չուկվուն հանդես է գալիս կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Նա «Արարատում» կխաղա 6 համարով։
Փրինս Օբինան եզրային կիսապաշտպան է եւ կխաղա 14 համարի մարզաշապիկով։
Ֆուտբոլիստներն «Արարատ» են տեղափոխվել նիգերիական «Գոլդեն Բութ» ակումբից: