What's Hot

    ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել դատապարտյալին այցելած փաստաբանին:

    Արդյունքում փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված 1 բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի, 1 անլար ականջակալի պատյան և բաժանորդային քարտի պատյան՝ թղթե փաթեթով:

    Հարկ է նշել, որ փաստաբանը, նախքան քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելը, սահմանված կարգով իրազեկվել է բնակելի գոտի մուտք գործելու արգելված իրերի հանձնման կանոնների մասին:

    Փաստաբանը ենթարկվել է վարչական պատասխանատվության: