
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել.
«Այսօր և վաղը հանրապետության տարածքում կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի հովտային գոտում, ցերեկը ժամը 16-17-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է մինչև 37-38 աստիճան տաքություն, առանձին ցածրադիր գոգավոր հատվածներում ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։ Հուլիսի 16-ից սկսած օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը արևելյանի և հյուսիսարևմտյանի։