
Քննչական կոմիտեից araratnews.am-ին հայտնեցին, որ վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ դատարան ներկայացվելու համար։