
Ինչպես և կանխատեսվել էր, Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի հետևանքով հանրապետության շրջանների մեծ մասում անձրևներ են, որոշ տեղերում՝ հորդառատ:
Այս մասին հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ ցիկլոնը կշարունակվի առաջիկա օրերին, կդիտվեն անձրևներ, որոշ հատվածներում՝ հորդառատ, կտեղա կարկուտ:
«Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և հուլիսի 9-11-ը տեղումները կդադարեն՝ պահպանվելով միայն հյուսիսային մարզերում: Օդի ջերմաստիճանը այդ օրերին կբարձրանա 4-7 աստիճանով: +35 աստիճանից բարձր ջերմաստիճան ՀՀ տարածքում առաջիկա օրերին չի կանխատեսվում»,- ասել է Սուրենյանը: