What's Hot

    Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը հույսեր են արթնացնում։ Սա ստեղծում է մեր տարածաշրջանի համար ավելի մեծ կայունության և համագործակցության հեռանկարներ։

    Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 67-րդ լիագումար նիստում իր ելույթում։

    Նրա խոսքով՝ տարածաշրջանն այժմ մեծ ներուժ ունի ամրապնդելու իր դերը որպես առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի կենտրոն։

    «Համագործակցությունն ավելի ամրապնդելու համար մենք պետք է ներկայիս ժամանակաշրջանը դիտարկենք ոչ միայն մարտահրավերների, այլև նոր հնարավորությունների տեսանկյունից»,- նշել է խոսնակը։