What's Hot

    iPhone 18 Pro-ի հիմնական մոդելի գինը կարող է աճել 50-100 դոլարով iPhone 17 Pro-ի համեմատ՝ հասնելով 1200 դոլարի: Creative Strategies-ի վերլուծաբան Մաքս Վայնբախը այս մասին հայտարարել է X սոցիալական ցանցի իր էջում՝ հղում անելով J.P. Morgan-ի կանխատեսումը։

    Հրապարակված J.P. Morgan-ի զեկույցում նշվում է, որ RAM-ի ծախսերի կտրուկ աճը կլինի գների հնարավոր աճի հիմնական գործոններից մեկը: Մասնագետները գնահատում են, որ Apple-ի բաղադրիչների արժեքը կարող է կրկնապատկվել հիշողության գլոբալ դիֆիցիտի պատճառով։

    Միևնույն ժամանակ, վերլուծաբանները կարծում են, որ ընկերությունը կկարողանա փոխհատուցել լրացուցիչ ծախսերի մի մասը՝ նվազեցնելով այլ բաղադրիչների արժեքը։