What's Hot

    Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Հայաստանում Չինաստանի դեսպանատամ հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Կարապետ Ա.-ի վարած «Ford Transit» մակնիշի և 19-ամյա Ալեք Ա.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

    Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։

    Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

    Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Սերոբ Չրաղյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Բադալյանը։

    Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

    Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։