What's Hot

    Անհատ ձեռնարկատեր Լիլիթ Սիմոնյանին պատկանող թանի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Վանաձոր) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, մասնավորապես՝

    — արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը,

    — պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

    — առաստաղի որոշակի հատվածներից եղել է մասնիկների թափվելու վտանգ,

    — սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման և չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում,

    — արտադրական շինությունը սարքավորված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանով,

    — սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,

    — սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

    ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ թանի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

    Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար: