What's Hot

    «Բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումները, հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ իշխանության կողմից լինում է ընտրությունների արդյունքների կեղծում»։

    Այս մասին ՔՊ շտաբում ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    «Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել, քանի որ իրենց ստացած ձայների մեծ մասը ընտրակաշառքով ստացած են, և բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը թպրտա»,- հայտարարել է Փաշինյանը:

    Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտնել է, որ  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն»: