
«Հունիսի 7-ին տեղի ունեցան Ազգային ժողովի հերթական ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն»:
Այս մասին ՔՊ շտաբում հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր քաղաքացիներին քվեների և աջակցության համար:
Վարչապետը հայտնել է, որ այս ընտրություններում իրենց կուսակցությունը ստացել է ավելի շատ քվե, քան նախորդ ընտրություններում, ինչն ավելի պարտավորեցնող է:
«Հատուկ շնորհակալություն ՔՊ իմ գործընկերներին, աջակիցներին, համակիրներին, նույնիսկ նրանց, ովքեր թերահավատ են եղել, բայց աջակցել են մեզ: Սա պատմական հաղթանակ է, որը միանշանակ նշանավորելու է ՀՀ խաղաղությունը և անկախությունը»,- ասել է վարչապետը: