
Դատախազը 2026 թվականի հունիսի 3-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթը:
Տեղեկությունը Araratnews-ին փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն):