What's Hot

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ

     ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:

    Մրցույթին կարող են մասնակցել 2026 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետևյալ մասնագիտություններով՝

    ծրագրավորում,

    ցանցային/համակարգային ադմինիստրացիա,

    կիբեռանվտանգություն:

    Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2026 թվականի հունիսի 27-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

     Հարցերի համար գործում է էլ․ փոստ՝ atmk@mil.am, հեռախոս՝ +374 10 294416: