
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը կարող է ակնկալել ԱՄՆ պատժամիջոցների միայն մասնակի վերացում կամ մեղմացում, եթե հրաժարվի բարձր հարստացված միջուկային վառելիքի պաշարներից և դադարեցնի ուրանի հարստացման ծրագիրը։
«Մենք կցանկանայինք, որ նրանք համաձայնեն բացել նեղուցները, ինչպես նախատեսված էր հրադադարի մասին համաձայնագրով։ Մենք կվերացնենք շրջափակումը, իսկ նրանք, իրենց հերթին, կհամաձայնեն նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել համաձայնագիր, որն ամբողջությամբ կդադարեցնի հարստացման ծրագիրը»,- ասել է Ռուբիոն։
«Դրա դիմաց նրանք կարող են ստանալ իրենց նկատմամբ կիրառվող որոշ, թեև ոչ բոլոր, պատժամիջոցների վերացում կամ մեղմացում, որոնք սահմանվել են նրանց միջուկային ծրագրի պատճառով»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։