What's Hot

    «Արևմտյան Ադրբեջան»-ի վերաբերյալ հռետորաբանությունը չի տեղավորվում խաղաղության օրակարգում, և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը մենք դիտարկում ենք որպես ուղղակի սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

    Այս մասին հունիսի 2-ին Հանրային հեռուստատեսությամբ ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «ՔՊ» կուսակցության պատգամավորի թեկնածու, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

    «Երկրների միջև դեռևս կան չլուծված հարցեր»,- նշել է նա։

    Արտգործնախարարը մի քանի անգամ հերքել է Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների բնակեցման նախապատրաստման մասին պնդումները։ Ըստ նրա՝ միջազգային կազմակերպությունները Խորհրդային Հայաստանից ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին հեռացած ադրբեջանցիներին փախստականներ չեն ճանաչել:

    «Երբ բարձրացնում են հայերի՝ Ղարաբաղ վերադարձի հարցը, ճանապարհ են բացում նրա համար, որ հակառակ կողմից հայելային կապ առաջանա»,- ընդգծել է Միրզոյանը։