What's Hot

    Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

    Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ 5 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:

    48 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը և 54 կգ Լուսյա Ավետիսյանը դարձել են մրցաշարի հաղթող։

    Լուիզա Գրիգորյանը և Լիլիթ Միքայելյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անի Մուրադյանը դարձել է բրոնզե մեդալակիր։