Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան

    Հունիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի մետրոպոլիտենը բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան։

    «Այստեղից կսկսվի կախարդական ուղևորություն դեպի Ժպիտների կայարան։

    Մետրոպոլիտենի ղեկավարությունն ու Արհմիությունը պատրաստել են ձեզ համար հրաշալի անակնկալներ:

    Եկեք տոնենք այս օրը միասին ժպիտներով, ծափերով ու կախարդական պահերով լի ուղևորությամբ։ Սիրով սպասում ենք բոլորիդ»,- ասվում է հաղորդագրության մեջ: