What's Hot

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկվում է.

    • Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ վերականգնել այդ իրավունքն առանց քննություն հանձնելու՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
    • Եթե այդ միավորները (բալերը) չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական՝ 9 միավոր։
    • Վարելու իրավունքից երկրորդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննություն հանձնելու:

    Նշենք, որ առաջարկը վերաբերում է միայն վարչական կարգով՝ ոստիկանության որոշմամբ իրավունքից զրկվելու դեպքերին, և չեն վերաբերի ՀՀ դատարանների ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռին