What's Hot

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսված կայանալիք զորահանդեսի ընթացքում Հայաստանի բանակը կներկայանա նոր դաշտային և տոնական համազգեստով։  

    Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի Հանրապետության օրը, իր գնահատմամբ, առանձնահատուկ կերպով է նշվելու։

    «Մեր ժողովուրդը այդ զորահանդեսից հետո խնջույք անելու տրամադրություն է ունենալու, որովհետև տեսնելու է իր նոր բանակը՝ նոր համազգեստով, ռազմական նոր տեխնիկայով։ Ընդ որում՝ ցուցադրվող ռազմական տեխնիկայի մի մասն օտարերկրյա արտադրության է, բայց շատ կարևոր մի հատված էլ Հայաստանի Հանրապետության արտադրության է»,- հայտարարել է Փաշինյանը։