What's Hot

    Երեկ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16-ամյա աղջիկը մահացել է։

    AraratNews-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

    «Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- տեղեկացրին Քննչական կոմիտեից։

    Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, աղջիկն ընկել է շենքի 6-րդ հարկից։