
Մեքսիկայի Մեխիկո քաղաքում դաժան սպանություն է տեղի է ունեցել: Տեղական Reporte Indigo-ն գրում է, որ 27-ամյա Կարոլինա Ֆլորես Գոմեսին՝ 2017 թվականի «Ստորին Կալիֆոռնիայի պատանի Միսս տիզերքին», մահացած են գտնել իր բնակարանում՝ գլխի հրազենային վնասվածքով։
Մայրաքաղաքի դատախազությունը դեպքի առթիվ հարուցել է ֆեմիցիդի գործ (կանանց նկատմամբ ատելության հողի վրա կատարված սպանություն): Գլխավոր կասկածյալը զոհի սկեսուրն է՝ Էրիկա Մարիան։
Լրագրողները ձեռք են բերել տեսախցիկների տեսագրություն, որը ցնցել է հանրությանը: Ձայնագրությունում երևում է, թե ինչպես են Կարոլինան և նրա սկեսուրը զրուցում հյուրասենյակում, որից հետո նրանք երկուսն էլ կորչում են կադրից: Անմիջապես հետո լսվում են կրակոցներ և ճիչեր։
Այնուհետև զոհի ամուսինը՝ Ալեխանդրոն, վազում է սենյակ՝ գրկած իրենց 8 ամսական երեխային և գոռում է. «Ի՞նչ արեցիր, մայրի՛կ»։
«Ամեն ինչ կարգին է: Նա ինձ զայրացրել է։ Դու իմն ես: Նա գողացել է քեզ»,- հայտարարել է նախանձ սկեսուրը: