
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք կնախապատրաստվեն մարտի 29-ին կայանալիք Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Դարպասապահներ
Հենրի Ավագյան — «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան — «Ալաշկերտ»
Արման Ներսեսյան — «Արարատ Արմենիա»
Գոռ Մատինյան — «Ուրարտու»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան — «Արարատ Արմենիա»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Արտյոմ Բանդիկյան — ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Նաիր Թիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան — «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Խուլիո Բուենո — «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Կառլեն Հովհաննիսյան — «Փյունիկ»
Տիգրան Ավանեսյան — «Օրենբուրգ» (Ռուսաստան)
Արթուր Ասկարյան — ԲԿՄԱ Երևան
Կարեն Նալբանդյան — «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան — «Նոա»
Հարձակվողներ
Վահան Բիչախչյան — «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս — «Այնտրախտ Բրաունշվեյգ» (Գերմանիա)
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)
Նարեկ Հովհաննիսյան — ԲԿՄԱ Երևան
Ֆին Գերագուսյան — «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Կարեն Մելքոնյան — «Ուրարտու»
Հայաստան-Բելառուս հանդիպումը տեղի կունենա Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մարտի 29-ին: Այն կմեկնարկի 18։00-ին։
Հավելենք, որ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է։