
Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 6-8 աստիճանով, ապրիլի 10-11-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ, 11-ի գիշերը սպասվում է անձրև։ Ապրիլի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 9-10-ը սապսվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։