
Թուրքական դատարանը ձերբակալման օրդեր է տվել «Թակիր իմ դուռը» սերիալի գլխավոր դերասանուհի Հանդե Էրչելի նկատմամբ՝ թմրանյութերի օգտագործման կասկածանքով, մի քանի այլ հայտնիներ ձերբակալվել են։
Ստամբուլի գլխավոր դատախազության հայտարարության համաձայն՝ չորեքշաբթի օրը ձերբակալվել է թմրանյութերի օգտագործման կամ թմրանյութերի օգտագործման համար պայմաններ ստեղծելու 14 կասկածյալ, իսկ ևս երկուսը դեռևս հետախուզվում են։
«Հետախուզվողների թվում է դերասանուհի Հանդե Էրչելը, որը ներկայումս գտնվում է արտերկրում»,- գրել է «Sabah» թերթը՝ բացահայտելով կասկածյալների անունները։