
Շուտով դուք կիմանաք, թե ինչ կլինի էլեկտրակայանի վերջնագրի հետ․ արդյունքը շատ լավ կլինի։ Իրանը լիովին կոչնչացվի, և այս ծրագիրը կատարյալ կաշխատի, այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իսրայելական Channel 13 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հարկ է նշել, որ Թրամփը Իրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար և զգուշացրել է, որ եթե նա հրաժարվի, ԱՄՆ-ն կոչնչացնի երկրի մի քանի էլեկտրակայաններ։