What's Hot

    Ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

    shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունները։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։