What's Hot

    Սա է ժողովրդավարությունը. քաղաքական գործիչը շփվում է քաղաքացիների հետ, քաղաքական գործիչը պալեմիկայի է բռնվում։

    Գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝  անդրադառնալով Փաշինյանի և արցախցի կնոջ միջադեպին։

    «Գիտեք, երկու օր է, ինչ մտածում եմ Նիկոլ Փաշինյանի ու Արմինե Մոսիյանի միջադեպի մասին։

    Կարծում եմ, կարիք չունեմ ասելու, որ երեխայի ներկայությամբ ծնողի հետ ագրեսիվ խոսելը չափազանց վատ ու տգեղ բան է։ Դա առանց իմ ասելու էլ բոլորին պարզ է։

    Նաև կարիք չունեմ ասելու, որ տուն-տեղ կորցրած մարդկանց «փախած» անվանելը սխալ է` անկախ այն հանգամանքից, թե ըստ ասողի` այդ ողբերգությունում ինչպիսին է եղել այդ մարդկանց դերը։ Մոտեցումն արտահայտելու ավելի կոռեկտ ձևեր կան։

    Բայց մյուս կողմից, իմ հիշողությունում դեռ թարմ են այն իրավիճակները, երբ պետության ղեկավարին ոչ պատեհ դիմելու համար մարդուն զուգարանում սպանում էին։

    Դուք կզարմանաք իմ այս գնահատականից, բայց սա է ժողովրդավարությունը. քաղաքական գործիչը շփվում է քաղաքացիների հետ, քաղաքական գործիչը պալեմիկայի է բռնվում, քաղաքական գործիչը այդ ընթացքում սխալ բան է անում ու, հանրային արձագանքի ֆոնին, քաղաքական գործիչը ներողություն է խնդրում։

    Բռնապետական երկրում այսպիսի իրավիճակ պարզապես չէր էլ լինի։ Ոչ քաղաքացիների հետ բազմաթիվ շփումներ կլինեին, ոչ պալեմիկա կլիներ, ոչ էլ, առավելևս, ներողության հայցումը։

    Թե՞ ձեզ թվում էր, որ ժողովրդավարությունում քաղաքական գերծիչները իդեալական են»։