What's Hot

    «Ես տիկին Էդիտա Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը և կարծում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»:

    Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Էդիտա Գզոյանին թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատելու որոշմանը։

    «Կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։ Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»,- ասել է նախարարը:

    Ժաննա Անդրեասյանը նաև հերքել է այն տեղեկությունը, թե թանգարանի աշխատակիցներին ասել է, որ շինարարական խնդիրների պատճառով է Էդիտա Գզոյանը հեռացվում:

    «Ես նման բան չեմ ասել, ես հենց սկզբից էլ ավելի շատ հարցը բարձրացրել եմ կառավարման մասով»։