
Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ մտադիր է շարունակել դեմ լինել Մերձավոր Արևելքում պատերազմին՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը։
AFP-ի փոխանցմամբ՝ Ալժիր այցելող պապը ընդգծել է, որ չի ցանկանում վիճել Թրամփի հետ։
«Ես չեմ ուզում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ։ Ուղերձը մնում է նույնը՝ խթանել խաղաղությունը»,- ասել է Հռոմի պապը։
Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը քննադատել էր Հռոմի պապին՝ պատերազմի հետ կապված ԱՄՆ գործողություններին չաջակցելու համար։