What's Hot

    Ապրիլի 14-ին` ժամը 01։04-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում դեպի Չերեմուշկա թաղամաս գնացող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

    Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցից դեպի Շինարարներ թաղամաս տանող ավտոճանապարհին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մետր գլորվելով հայտնվել է հարակից ձորում։ 

    Փրկարարները պարեկային ծառայողների և քաղաքացիների օգնությամբ երկու տուժածի պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են։