What's Hot

    Կոտայքի մարզում՝ Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բակում, ժամը 15:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Կա վիրավոր։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված վայրից «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, որը գլխի մասում ունեցել է վնասվածքի հետքեր, նրան տեղում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

    Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտնակում հայտնաբերվել է «Mercedes Maybach» մակնիշի ավտոմեքենա, որն ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածինն է։

    Նախաձեռնվել է քրեական վարույթ: