What's Hot

    Մոսկվա մեկնող գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Ուլյանովսկի մարզում, հաղորդում է «Ռուսական երկաթուղիներ»-ը։

    «Մոսկվայի ժամանակով ժամը 6:26-ին Չելյաբինսկ-Մոսկվա թիվ 302 ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել ռելսերից Բրյանդինո կայարանի մոտակայքում»,- հայտարարել է ընկերությունը։

    Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական հաղորդագրությունների համաձայն՝ զոհեր չկան։ Վիրավորների մասին տեղեկատվությունը ճշտվում է, երկաթուղու այդ հատվածում սպասարկումը դադարեցվել է։

    Ուլյանովսկից, Բուգուլմայից, Սիզրանից և Ռուզաևկայից հատուկ գնացքներ են ուղարկվել արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու համար: Բրյադինո կայարան կժամանեն նաև ուղևորատար վագոններ։

    Դեպքի վայր են ժամանել քննիչներ, դատաբժշկական փորձագետներ և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներ: Դատախազությունը հետաքննություն է սկսել: