What's Hot

    «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին Սամվել Կարապետյանի աջակիցները քարոզարշավ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, որի ժամանակ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել:

    Ըստ  տեղեկությունների՝ երկու անձ է ձերբակալվել, որից մեկը Գեղարքունիքի մարզի համայնքներից մեկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուն է:

    Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՆԳՆ, որտեղից  հայտնել են.

    «Երկու անձ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գավառի բաժին, հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված»:

    ՆԳՆ-ից այլ մանրամասներ չեն հաղորդել: