What's Hot

    «Russia Today» (RT) հեռուստաալիքի թղթակից Սթիվ Սուինին և նրա օպերատորը վիրավորվել են Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով. հաղորդում է հեռուստաալիքը։

    Հրթիռը ընկել է RT-ի աշխատակիցների մոտ, երբ Սուինին ռեպորտաժ էր պատրաստում։ RT-ն նշում է, որ աշխատակիցները կրել են «PRESS» գրությամբ նույնականացման բաճկոններ։

    Թղթակիցը և օպերատորը տեղափոխվել են հիվանդանոց։ Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի բեկորներից վնասվել են նրանց վերջույթները։