What's Hot

    Նախատեսվում է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Նորք-Մարաշ, Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շուրջ 417 մլն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասն ամրացնել ՀՀ ՇՄ նախարարությանը, այնուհետև անորոշ ժամկետով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 19-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

    «Նշված հողամասը ՀՀ սեփականությունն է արդեն, սեփականությունը գրանցված է: ՀՀ-ին է վերադարձվել գլխավոր դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի կայացրած վճռով»,- ասաց նախարարը:

    ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրեց հողամասն ամրացնելուն վերաբերող գործը: Ըստ այդմ՝ Գլխավոր դատախազությունը 2025-ի նոյեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 1 մլն 107 հազար դոլարին համարժեք, 417 մլն 659 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7090 քառակուսի մակերեսով հողամասի նկատմամբ:

    Ըստ Վարդապետյանի՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ այս գույքի վերաբերյալ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2025 թվականի մարտի 7-ի վճռով: